Մերկելը մերժել է Օբամային Դոմբասի բանակցություններին մասնակցելու հարցում


Մերկելը մերժել է Օբամային Դոմբասի բանակցություններին մասնակցելու հարցում

  • 21-05-2016 18:48:04   | Գերմանիա  |  Միջազգային

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մերժել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային ԱՄՆ-ի հաշվին «նորմանդյան ձևաչափն» ընդարձակելու հետ կապված: korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին հաղոդում է Зеркало недели պարբերականը` հղում անելով իր աղբյուրներին:
 
Վերջիններիս փոխանցմամբ` ապրիլի վերջին Բարաք Օբաման, Հաննովերում կայացած միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի ընթացքում շփվելով Անգելա Մերկելի հետ, վերջինիս առաջարկել էր ընդլայնել «նորմանդյան ձևաչափը» Վաշինգտոնի հաշվին և ստացել է հարգալից մերժում: 
Հրապարակման մեջ նաև նշվում է, որ «նորմանդյան քառյակի» արտգործնախարարների և Մինսկի խմբի միջև կայացած վերջին բանակցությունների ընթացքում Ռուսաստանը դարձյալ փորձել է պարտադրել Դոմբասի ընտրությունների իր ծրագիրը: 
Հիշեցնենք, որ 2014 թվականից Դոմբասում իրավիճակի կարգավորման շուրջ եղած բանակցությունները շարունակվել են «նորմանդյան քառյակի» երկրներում` Գերմանիա, Ֆրանսիա, Ուկրաինա և Ռուսաստան: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play