Իրադրությունը շփման գծում շարունակում է հանգիստ մնալ. ԼՂ ՊՆ


Իրադրությունը շփման գծում շարունակում է հանգիստ մնալ. ԼՂ ՊՆ

  • 23-05-2016 12:58:00   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ հանգիստ: Այդ մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:
 
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն, ասված է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play