Կան բազմաթիվ թալիշցիներ, ովքեր ուզում են վերադառնալ. Դավիթ Բաբայան


Կան բազմաթիվ թալիշցիներ, ովքեր ուզում են վերադառնալ. Դավիթ Բաբայան

  • 27-05-2016 12:59:05   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Քառօրյա պատերազմի հետևանքով իրենց տները լքած քաղաքացիների անվտանգությունն ու Արցախում նրանց մնալու հարցը երկու կարևոր հրամայականներ են:
 
ԱՐՑԱԽՊՐԵՍ. Մայիսի 27-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով դիտարկմանը, որ «ԼՂՀ կառավարությունը որոշում է կայացրել, որ Թալիշի ու Մարտակերտի բնակիչները այլ տարածքում կվերաբնակեցվեն»: Նրա խոսքով` նրանց վերաբնակեցման առումով մի շարք մոտեցումներ կան, բայց ժամանակը ցույց կտա, թե որոնք են կիրառելի: «Իհարկե, թալիշցիների շրջանում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր ցանկանում են վերադանալ: Բայց իրավիճակն այնպիսին է, որ միգուցե 1994-ին, երբ սկսվեց Թալիշի լայնածավալ բնակեցումը, հնարավոր էր մի քիչ հետ տալ բնակավայրը, որ կրակի տակ չլիներ, այն ժամանակ այլ նպատակ կար: Որոշ ռազմավարական խնդիրների ներքո ստորադասվեց այդ կարևոր հարցը: Հիմա կտեսնեք`ինչ կարևոր քայլեր կձեռնարկվեն: Երկու կարևոր հրամայական կա, որպեսզի այդ բնակավայրերի բնակչությունը չլքի Արցախը և նրանք ապրեն անվտանգ»,-ասաց Դավիթ Բաբայանը:
 
Անդրադառնալով «#ԵկԱրցախ» ֆլեշմոբին, որի նպատակն է խրախուսել դեպի Արցախ զբոսաշրջությունը` Դավիթ Բաբայանը նշեց. «Ձեզանից յուրաքանչյուրի պարտքն է մնալ հայրենքում, կապ չունի Հայաստանում, թե Արցախում: Երեխաներ բերեք, բազմացրեք ազգը և մնացեք այստեղ, ուրիշ տարբերակ չկա: Իսկ Սփյուռքում հայանպաստության մակարդակը պետք է բարձր մակարդակի վրա լինի, որ եռամիասնությունն աշխատի ընդմիշտ»:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play