Շահան Գանտահարյան.Պետք է առերեսվել նաև ժամանակակից իրադարձությունների հետ


Շահան Գանտահարյան.Պետք է առերեսվել նաև ժամանակակից իրադարձությունների հետ

  • 03-06-2016 13:48:50   | Լիբանան  |  Հարցազրույցներ

Ի պատասխան  «Նոյյան տապանի» թղթակցի հարցին, մեկնաբանել հունիսի 2-ին Բունթեստագում հայերի ցեղասպանության մասին որոշումը, «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը մասնավորապես ասաց հետեւյալը․

«Գերմանիայի Բունթեսթագի բանաձեւը իրադրային կարող է նկատվել տարբեր հանգամանքներով.

նախ իհարկե Գերմանիան իբրեւ Եւրոպան ղեկավարող հիմնական ուժ, ճշտում է նաեւ եւրոպական արժեքների կիրառելիության եղանակները.

երկրորդ.  ընդունում է իր մեղսակցության, սեփական պատմության հետ առերեսվելու իրողությունը, որը նշանակում է, որ կա մեղք, հիմնական պատասխանատու եւ մեղսակից,  ինչը հզոր ուղերձ է Անկարային։

Եւ երրորդ. Գերմանիան նաեւ ստանձնել է ԵԱՀԿի գործող նախագահությունը։

Սակայն այս առումով էլ, որպես ԵԱՀԿի գործող նախագահ, կարծում եմ  բաւարար չի առերեսվել միայն պատմական իրականությունների հետ։ Անհրաժեշտ է առերեսվել նաեւ ժամնակակաից իրադարձությունների հետ եւ նկատել ու հաստատել, որ ապրիլյան քառորյա պատերազմի ժամանակ  ո՞վ էր ագրեսորը, հիմնական պատասխանատուն, ռազմական հանցագործը, հրադադարը անվերջ խախտողն ու Թալիշում անզեն գիւղացիներ սպաննողը։

Կարծում եմ որ սա շատ կարեւոր հանգամանք է. առերեսումը նաեւ ժամանակակաից հնչեղությունի եւ ոչ միայն պատմությանն է վերաբերում»։

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play