ԵՄ-ն դարձյալ հետաձգել է Ուկրաինային և Վրաստանին առանց վիզային ռեժիմ տրամադրելու հարցը


ԵՄ-ն դարձյալ հետաձգել է Ուկրաինային և Վրաստանին առանց վիզային ռեժիմ տրամադրելու հարցը

  • 10-06-2016 14:58:04   |   |  Միջազգային

Եվրոպական միության երկրները հետաձգել են Ուկրաինայի, Վրաստանի և Կոսովոյի համար առանց վիզային ռեժիմ տրամադրելու որոշումը մինչև սեպտեմբեր: Interfax.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնում է «Ուկրաինական պրավդա» ինտերնետ պորտալը:
 
Պարբերականի փոխանցմամբ` ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն հունիսի 8-ին համաձայունության չի եկել վերոնշյալ հարցի շուրջ: Աղբյուրների համաձայն` Ուկրաինային առանց վիզային ռեժիմի տրամադրմանը խոչընդոտում է Գերմանիան: Միևնույն ժամանակ Իտալիան և Ֆրանսիան կոչ են արել սպասել առանց վիզային ռեժիմիտրամադրման ընդհանուր մեխանիզմների հաստատմանը: 
Դիվանագետների խոսքերով` կան երկրներ, որոնք չեն ցանակնում ընդունել Ուկրաինային, Վրաստանին և Կոսովոյին առանց վիզային ռեժիմ տրամադրելու որոշում, քանի դեռ չի վերանայվի Թուրքիային առանց վիզային ռեժիմ տրամադրելու հարցը: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play