Երիտասարդներն օգնում են իրենց համայնքին օրրան


Երիտասարդներն օգնում են իրենց համայնքին օրրան

  • 10-06-2016 16:26:57   | Արագածոտնի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Արագածոտնի մարզի Աշտարակի թիվ 5 դպրոցի աշակերտները տեղի համայնքների բնակիչների  և բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ  նշեցին իրենց համայնքի նորակառույց ավտոբուսային կանգառի բացման արարողությունը:
 
Կանգառը կառուցվել է  Աշտարակի թիվ 5 դպրոցի աշակերտների ջանքերով, ովքեր ընդգրկված են HSBC բանկ  Հայաստանի կողմից հովանավորվող <<Ձեռնարկատիրական և քաղաքացիական կթություն>> ծրագրում:  Այդ կրթական ծրագիրն իրականացվում է Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության կողմից հանրապետության ավելի քան  յոթանասունհինգ դպրոցներում:
Ծրագրի շնորհիվ աշակերտներն ուսումնասիրել են ազատ շուկայական համակարգի սկզբունքները և գործարար  ընկերություններ հիմնելու միջոցով հնարավորություն են ունեցել ձեռք բերած գիտելիքները  կիրառելու իրական կյանքում` կատարելով շուկայական հետազոտություն, արտադրելով և շուկայահանելով ապրանք կամ ծառայություն:  Աշակերտները միաժամանակ  ծանոթացել են նաև կորպորատիվ սոցիալական  պատասխանատվությանը և իրենց գործարար շահույթից մասհանում կատարել համայնքային ծրագրեր իրականացնելու նպատակով:
HSBC Բանկ Հայաստանի գլխավոր տնօրեն Թիես Քլեմենցը բացման արարողության ժամանակ ասաց. <<Ես հիացած եմ` տեսնելով, թե ինչպես են մեր համայնքային ներդրումները կյանքի կոչվում` իրապես փոխելով մարդկանց և երիտասարդների կյանքը: HSBC բանկը <<Հայաստանի պատանեկան նվաճումներ>> ՀԿ-ի հետ համագործակցում է արդեն շուրջ 10 տարի` ներդրումներ իրականացնելով երկարաժամկետ և հաջողված ծրագրերում: Կրթության բնագավառում իրականացվող մեր համատեղ ծրագրերն ուղղված են օգնելու երիտասարդներին` զարգացնելու իրենց ներուժը և իսկ <<Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն>> ծրագիրը կատարելապես ծառայում է այդ նպատակին>>: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել  <<Հայաստանի պատանեկան նվաճումներ>> կազմակերպության վեբ կայքը`www.jaarmenia.org:
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play