Էրդողանին բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի թաղման ժամանակ թույլ չեն տվել Ղուրանից հատված ընթերցել


Էրդողանին բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի թաղման ժամանակ թույլ չեն տվել Ղուրանից հատված ընթերցել

  • 10-06-2016 17:56:14   | ԱՄՆ  |  Հասարակություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը կրճատել է իր ԱՄՆ երկօրյա կատարելիք այցը մեկ օրով: gazeta.ru-ի փոխանցմամբ` Էրդողանը երկրորդ օրը չի մասնակցելու բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիին հրաժեշտ տալու միջոցառումներին: 
 
Աղբյուրի տեղեկացմամբ` Թուրքիայի նախագահը ստիպված է լինելու լքել Ամերիկայի Միացյալ Նահանգները և վերադառնալ Ստամբուլ հունիսի 10-ին: 
Իսկ թե ինչ պատճառով է Էրդողանը որոշել վերադառնալ Ստամբուլ, առայժմ չի հստակեցվում: 
Սակայն CNN Turk հեռուստաալիքը նշում է, որ նման որոշման պատճառ կարող էր դառնալ այն, որ Թուրքիայի նախագահին թույլ չեն տվել Ալիի թաղման արարողության ժամանակ ընթերցել Ղուրանից հատված, ինչպես ընդունված է թուրքական կրոնական ավանդույթներով: 
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Ալիին հրաժեշտ տալուն շուրջ 14 հազար մարդ է մասնակցել:
Նշենք, որ Մուհամեդ Ալին մահացել էր հունիսի 4-ին 75 տարեկանում: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play