Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը Պետերբուրգում Կրեմլը չի բացառում


Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը Պետերբուրգում Կրեմլը չի բացառում

  • 10-06-2016 18:49:46   | Ռուսաստան  |  Քաղաքական

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հունիսի 10-ին լրագրողներին հայտարարել Է, որ Կրեմլում չեն բացառում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը Պետերբուրգում, այդ ուղղությամբ աշխատանք է տարվում:
 
ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Այդ ուղղությամբ աշխատանք է տարվում: Մենք չենք բացառում, որ նման հանդիպում կկայանա: Այն դեպքում, երբ դա վերջնականապես հաստատվի, մենք տեղեկատվություն կտրամադրենք»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե Սանկտ Պետերբուրգում կկայանա արդյոք Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը եւ, եթե այո, նշանակում է արդյոք, որ կողմերն ընդհանուր հայտարարի են եկել:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play