Վրաստանում հարգել են 2015 թվականի ջրհեղեղի զոհերի հիշտակը


Վրաստանում հարգել են 2015 թվականի ջրհեղեղի զոհերի հիշտակը

  • 13-06-2016 12:07:55   | Վրաստան  |  Հասարակություն

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին և նախարարների կաբինետի անդամները երկուշաբթի կառավարության նիստում հարգանքի տուրք են մատուցել Թբիլիսիում 2015 թվականին տեղի ունեցած ջրհեղեին զոհ գնացածների հիշատակին: Interfax.ru-ի փոխանցմամբ` մեկ տարի առաջ Թբիլիսիում եղած տարերային աղետին զոհ է գնացել 21 մարդ, իսկ ևս երկուսը շարունակում են անհետ կորած մնալ: Զոհվածների թվում են եղել փրկարարներից մեկը` Զուրաբ Մուզաշվիլին, ով իր կյանքի գնով փրկել է յոթ մարդու: 
 
«Խորհրդանշական է, որ այսօր մենք փրկարարների և հրշեջների սոցիալական փաթեթը բարելավելու մասին որոշում ենք կայացնում, որի համաձայն` աշխատանքային պարտականություններն իրականացնելու ընթացքում փրկարարի կամ հրշեջի մահվան դեպքում նրանց ընտանիքները կստանան միանվագ 100 հազար լարի, ապա նաև ամեն ամիս 1000 լարի»,- հայտարարել է Գ. Կվիրիկաշվիլին: 
Ողբերգական իրադարձությունների տարելիցի կապակցությամբ Թբիլիսիում Սուրբ Երրորդության տաճարում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն` ի հիշտակ աղետի զոհերի: 
Նախօրեին Վրաստանի Ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին լրագրողներին հաղորդել է, որ Թբիլիսիի փողոցներից մեկն անվանակոչվելու է փրկարար Մուզաշվիլիի անունով: 
Նշենք, որ ջրհեղեղի հետևանքով ամենից շատ տուժել էր Թբիլիսիի կենդանաբանական այգին, որը կերցրել էր իր կենդանիների կեսին, ինչպես նաև զոհվել էին կենդանաբանական այգու երեք աշխատակիցներ: 
Ինչպես տեղեկացրել են Թբիլիսիի կենդանաբանական այգու ադմինիստրացիայից, ջրհեղեղի տարելիցի կապակցությամբ կենդանաբանական այգին կստանա նոր 45 կենդանիներ եվրոպական մի շարք կենդանաբանական այգիներից: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play