Մերկելը պատրաստ է զիջել Էրդողանին


Մերկելը պատրաստ է զիջել Էրդողանին

  • 13-06-2016 12:46:02   | Գերմանիա  |  Միջազգային

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համաձայն է գնալ զիջումների և Թուրքիային տրամադրել առանց վիզային ռեժիմ` չնայած թուրք առաջնորդ Ռեջեփ Թաիբ Էրդողանի կողմից ԵՄ բոլոր պահանջների իրականցման մերժման: korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնում է The Telegraph-ը` հղում անելով Մեծ Բրիտանիայի դեսպանի դիվանագիտական հաղորդագրություններին: 
 
Հաղորդագրություններում ասվում է, որ Մերկելի վարչակազմում համաձայն է գնալ զիջումների հակաահաբեկչական օրենսդրության ձևակերպման հարցում: Հակաահաբեկչական օրենսդրության խստացումը հանդիսանում է Թուրքիայի համար վիզային ռեժիմի վերացման պայմաններից մեկը:
«Չնայած արտաքին կոշտ քաղաքականության` կան գերմանացիներ, ովքեր հնարավորություն են տալիս ենթադրելու, որ ծայրահեղ դեպքում գերմանացիները հետագայում կգնան փոխզիջման Թուրքիայի հետ ԵՄ համաձայնագրի պահպանման համար»,- ասված է դիվանագետի հաղորդագրությունում: 
Վերջինս նաև նշել է, որ Անգելա Մերկելն իրավապաշտպանների հակազդեցությունը կանխելու համար սկսել է կենտրոնանալ նրա վրա, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո ինը մարդ է խեղդվել: 
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Թուրքիան պարտավոր է կատարել ԵՄ բոլոր պահանջները վիզային ռեժիմի վերացման համար, հակառակ դեպքում մուտքի արտոնագրերի ազատականցումն ուժի մեջ չի մտնի: Ի պատասխան` Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Թուրքիան ոչ մի քայլ չի ձեռնարկի Հունաստանից ապօրինի ներգաղթյալների ընդունուման մասին համաձայնագրի հետ կապված, քանի դեռ Եվրամիությունը թուրքերի համար վիզային ռեժիմի վերացման գործընթացքում էական առաջընթաց չապահովի: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play