«Երևանյան ամառ 2016». համերգ-միջոցառում` «Ողջույն Արաբկիրից» խորագրով


«Երևանյան ամառ 2016». համերգ-միջոցառում` «Ողջույն Արաբկիրից» խորագրով

  • 14-06-2016 15:16:36   | Հայաստան  |  Մշակույթ

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ արդեն չորրորդ տարին անընդմեջ մեկնարկած «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագիրը:
 
Հերթական միջոցառումը կայացել է Արաբկիր վարչական շրջանի Վ.Դավթյանի անվան զբոսայգում:
«Ողջույն Արաբկիրից» տոնական համերգ-միջոցառումն իր շուրջն էր համախմբել արաբկիրցի բազմաթիվ փոքրիկների: Մանկական խաղերով ու բազմաթիվ անակնկալներով հագեցած ծրագրի ընթացքում ելույթներով հանդես են եկել նաև սիրված երգիչ-երգչուհիներ: 
 Միջոցառմանը հետևող երեխաների ծնողները նշել են, որ ամառային հանգիստը հենց վարչական շրջանում ավելի հետաքրքիր դարձնելու համար կազմակերպվող միջոցառումներն իսկապես բազմաբովանդակ են ու շատ սպասված:
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play