Էրդողանը 2015 թվականի նոյեմբերի 24-ի միջադեպից հետո առաջին պաշտոնական նամակն է ուղարկել ՌԴ նախագահին


Էրդողանը 2015 թվականի նոյեմբերի 24-ի միջադեպից հետո առաջին պաշտոնական նամակն է ուղարկել ՌԴ նախագահին

  • 14-06-2016 16:27:29   | Թուրքիա  |  Միջազգային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ուղարկած նամակում հույս է հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները կվերականգնվեն: tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հաստատել են Թուրքիայի նախագահի  մամլո ծառայությունից: 
 
«Այո, նախագահ Էրդողանը ՌԴ նախագահին պաշտոնական նամակ է ուղարկել Ռուսաստանի օրվա կապակցությամբ շնորհավորելով նրան: Սա նախորդ տարվանից հետո առաջին պաշտոնական նամակն է»,- հաղորդել են մամլո ծառայությունից: 
Թուրքիայի նախագահի գրասենյակից, սակայն առայժմ թույլտվություն չի ստացվել նամակի բովանադակությունը հրապարակելու համար: 
Միաժամանակ NTV հեռուստաալիքը հաղորդել է, որ այդ ուղերձում Էրդողանը ասել է հետևյալը. «Հուսով եմ, որ մեր հարաբերություններն արժանի մակարդակի վրա կլինեն»:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play