Սան Պաուլոյի համալսարանում անցկացվելու է Հայոց<br /> ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով<br />


Սան Պաուլոյի համալսարանում անցկացվելու է Հայոց
ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով

  • 16-04-2010 10:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ՍԱՆ ՊԱՈՒԼՈ, 16 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի 22-24-ը Սան Պաուլոյի Համալսարանում անցկացվելու է Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցին նվիրված աննախադեպ միջազգային գիտաժողով, Ինչպես «ՆՏ»-ին հայտնել է Սան Պաուլոյի Համալսարանի Հայագիտության ամբիոնի վարիչ Լուսինե Եղիազարյանը, գիտաժողովի կազմակերպիչներն են նույն համալսարանի պատմության ֆակուլտետը եւ ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: Գիտաժողովին մասնակցելու են ցեղասպանության եւ մարդու իրավունքների բնագավառում հայտնի գիտնականներ Բրազիլիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Թուրքիայից եւ այլ երկրներից: Միջոցառումը անցկացվելու է ՀՀ եւ Սան Պաուլոյի նահանգային կառավարության հովանու ներքո:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play