Նիկոլա Սարկոզին կոչ է արել վերացնել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները


Նիկոլա Սարկոզին կոչ է արել վերացնել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները

  • 16-06-2016 18:56:32   | Ֆրանսիա  |  Միջազգային

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կոչ է արել Ուկրաինայում կոնֆլիկտի կարգավորման շահերից ելնելով` վերացնել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները: Interfax.ru-ի փոխանցմամբ` Ն. Սարկոզին, պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի ընթացքում ելույթ ունենալով, նշել է. «Իմ համոզմամբ` այդ խնդիրը չի լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ դրանով չեն զբաղվի: Այդ կոնֆլիկտը կարող է ավելի խորանալ, քանի որ ժամանակն աշխատում է մեր դեմ»:
 
Այդ կապակցությամբ Ֆրանսիայի նախկին նախագահը ընդգծել է, որ ինքն այն մարդկանց թվում է, ովքեր կողմ են պատժամիջոցների անհապաղ վերացմանը: «Մենք առանց այդ էլ բավականին շատ խնդիրներ ունենք, և մենք չենք կարող թույլ տալ ինքներս մեզ տառապել»,- նշել է նա` հավելելով, որ Ուկրաինայում խնդրի կարգավորման համար ամենաուժեղ կողմն առաջինը պետք է ձեռք մեկնի, իսկ այս դեպքում նրա կարծիքով` ամենաուժեղ կողմը հենց Ռուսաստանն է: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play