Թուրքիայում տարհանում են զբոսաշրջիկներին


Թուրքիայում տարհանում են զբոսաշրջիկներին

  • 27-06-2016 15:14:16   | Թուրքիա  |  Հասարակություն

Անթալիայի ծայրամասերում անտառային հրդեհների պատճառով իշխանությունները ստիպված են եղել տարհանել զբոսաշրջիկներին մի քանի զբոսավայրերից:
 
korrespondent.net-ի փոխանցմամբ` խոսքը, մասնավորապես, վերաբերում է Օլիմպուս և Կամլուկա առողջարանային քաղաքներին: Առայժմ իշխանությունները չեն կարող կանխատեսել, թե որ ուղղությամբ կտարածվի կրակը: 
Тurkiye պարբերականի տվյալներով` երկրի իշխանությունները հրդեհի մարման աշխատանքներում արդեն ընդգրկել են շուրջ 700 մարդու: 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում վերջին 17 տարիների ընթացքում արձանագրվել է զբոսաշրջիկների արտահոսքը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play