Թուրքիայի նախագահը ներողություն է խնդրել խոցված ռուսական ինքնաթիռի համար


Թուրքիայի նախագահը ներողություն է խնդրել խոցված ռուսական ինքնաթիռի համար

  • 27-06-2016 18:46:40   | Թուրքիա  |  Միջազգային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանն իր ափոսոսանքն է հայտնել և ներողություն խնդրել նախորդ տարվա աշնանը կործանված ռուսական ինքնաթիռի համար: Interfax.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը: 
 
«Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստացել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հաղորդագրությունը, որում թուրք առաջնորդն իր շահագրգռվածությունն է հատնել իրավիճակի կարգավորման շուրջ կապված ռուսական ռազմական ինքնաթիռի կործանման հետ»,- երկուշաբթի լրագրողներին հայտնել է Դ. Պեսկովը` հավելելով, որ հաղորդագրությունում թուրք առաջնորդը նաև իր խորին ցավակցությունն է հայտնել ինքնաթիռի զոհված օդաչույի ընտանիքին և արտասանել «Կներեք»:
Բացի այդ, Թուրքիայի նախագահը հայտարարել է երկու երկրների միջև ավանդական բարեկամական հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության և ահաբեկչության դեմ միասնական ուժերով պայքարելու մասին: 
Նամակում նաև նշվում է, որ Թուրքիայի քաղաքացու նկատմամբ, ում անունը կապված է ռուս օդաչույի մահվան հետ, դատական հետաքննություն է իրականացվում: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play