Սպորտային բժշկություն մասնագիտությամբ 2 անվճար տեղ՝ Հերացու անվան պետական բժշկական համալսարանում


Սպորտային բժշկություն մասնագիտությամբ 2 անվճար տեղ՝ Հերացու անվան պետական բժշկական համալսարանում

  • 28-06-2016 18:00:17   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարա-րությունը տեղեկացնում է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հատկացվել է Սպորտային բժշկություն մասնագիտության 2 անվճար տեղ (պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ)՝ որից մեկ տեղը՝ Հաշմանդամային սպորտ մասնագիտացմանը: 
 
Ցանկացողները կարող են դիմել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն (հասցե՝ Աբովյան 9) մինչև հուլիսի 1-ը՝ ներկայացնելով բակալավրի դիպլոմի պատճենը, անձնագրի պատճենը և 1 լուսանկար (3x4 չափսի): 
 
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (011) 52-86-55 հեռախոսահամարով:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play