Հայ աթլետների մեդալները՝ Բալկանյան երկրների առաջնությունում


Հայ աթլետների մեդալները՝ Բալկանյան երկրների առաջնությունում

  • 28-06-2016 18:05:33   | Ռումինիա  |  Սպորտ

Ռումինիայի Պիտեշտի քաղաքում անցկացված Բալկանյան երկրների մեծահասակների աթլետիկայի ամառային առաջնությունում Լևոն Աղասյանը (անձնական մարզիչ՝ Արսեն Պետրոսյան) 16 մետր եռացատկում 16 մետր 49 սմ արդյունքով դարձել է մրցաշարի հաղթող: 
Մեր մյուս մարզիկ՝ Երվանդ Մկրտչյանը (անձնական մարզիչ՝ Գրիգոր Բարսեղյան) 3000 մետր վազքատարածությունում 8.20.09 արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր: Փաստենք, որ Ե. Մկրտչյանը 1500 մետր վազքատարա-ծությունում սահմանել է Հայաստանի Հանրապետության նոր ռեկորդ՝ 3.50.41 արդյունքով:
 
Բալկանյան երկրների մեծահասակների աթլետիկայի հոբելյանական՝ 75-րդ առաջնությանը Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են 9 աթլետներ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play