Ավստրիայում կրկնակի նախագահական ընտրություններ կանցկացվեն


Ավստրիայում կրկնակի նախագահական ընտրություններ կանցկացվեն

  • 01-07-2016 16:42:53   | Ավստրիա  |  Միջազգային

Ավստրիայում կրկին տեղի կունենան նախագահական ընտրություններ: Այդ որոշումն ընդունվել է այսօր` հուլիսի 1-ին, երկրի Սահմանադրական դատարանի կողմից կապված քվեարկության ընթացքում ընթացակարգային խախտումների հետ կապված: korrespondent.net-ի փոխանցմամբ` ակնկալվում է, որ կրկնակի ընտրությունները կանցկացվեն ընթացիկ սեպտեմբերին կամ հոկտեմբերին: 
 
Նշվում է, որ դատարան է դիմել աջ պոպուլիստական Ավստրիական Ազատություն կուսակցությունը (ԱԱԿ), ում թեկնածուն պարտվել էր մայիսի 22-ին կայացած ընտրությունների երկրորդ փուլում` հետ մնալով շուրջ 1 տոկոսով: 
«Այս որոշումը ոչ ոքի չի դարձնում հաղթող կամ պարտվող»,- հայտարարել է Սահմանադրական դատարանի ղեկավար Գերհարտ Հոլցինգերը: 
Վերջինս ընդգծել է, որ վերոնշյալ որոշումն ընդունվել է ամրապնդելու վստահությունը ժողովրդավարական ընթացակարգերի և օրենքի գերակայության հաստատությունների հանդեպ: 
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել էր «կանաչների» կուսակցության նախկին առաջնորդ Ալեքսանդր Վան դեր Բելենը, ով ստացել էր ձայների 50,35 տոկոսը: Նրա մրցակից` ԱԱԿ-ից Նորբերտ Հոֆերը ստացել էր ձայների 49,64 տոկոսը: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային