Մեկնարկել է «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի երևանյան փուլը


Մեկնարկել է «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի երևանյան փուլը

  • 01-07-2016 16:44:07   | Հայաստան  |  Սպորտ

 
Մեկնարկել է ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի երևանյան փուլը։
 
Հունիսի 30-ին մայրաքաղաքում մեկնարկել է ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի երևանյան փուլը: Մինչ այդ, Երևանի վարչական շրջաններում հունիսի 1-ից 14-ը երևանյան 390 ընտանիք մասնակցել է մրցույթի առաջին փուլին: 
 
Երևանյան փուլը կանցկացվի տարիքային 4 խմբում` 7 մրցաձևից: Կանոնակարգի համաձայն, երևանյան փուլին կներգրավվեն Երևանի 12 վարչական շրջանների 144 ընտանիք՝ տարիքային չորս խմբերից, յուրաքանչյուրում` 36 ընտանիք։ Հուլիսի 3-ին հայտնի կդառնան այն 12 ընտանիքները, որոնք  հաշմանդամություն ունեցող անձանց 12 ընտանիքների հետ Ծաղկաձորում հուլիսի 18-25-ը կայանալիք հանրապետական եզրափակիչ փուլում կներկայացնեն Երևանը: 
 
ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթն անցկացվում է 2003 թվականից։
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play