2.15մլն. դրամ՝ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից


2.15մլն. դրամ՝ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից

  • 04-07-2016 14:35:44   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության  կողմից կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2.15մլն.դրամ
       
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 27.06-01.07.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 0.85մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել 0.23մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
 
 
Մասնավորապես` 
 
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ 
   Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 100.0հազ.դրամ ընդհանուր գումարով.
         Արագածոտնի և Շիրակի տարածքային բաժինների հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար մեկական ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 50.0հազարական դրամի վարչական տուգանքի որոշումներ:     
         Առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության գործունեության իրականացում՝
   Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 100.0հազ.դրամ գումարով (Գեղարքունիքի տարածքային բաժին): 
Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝
Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 350.0հազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 216.62հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝
     Երևանի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 43.2հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 90.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 63.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
 
Տավուշի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 20.42հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որսի իրականացման համար 
  Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 300.0հազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 15.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝
      Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: 
      Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկնագողության համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 12.0 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արարատի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկնագողության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
      Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2.15մլն.դրամ:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play