Դատապարտում ենք քաղաքական հետապնդումները.Հայկական Վերածնունդ


Դատապարտում ենք քաղաքական հետապնդումները.Հայկական Վերածնունդ

  • 04-07-2016 17:12:45   | Ֆրանսիա  |  Քաղաքական

 
Հայկական Վերածնունդ համասփյուռքյան կազմակերպությունը դատապարտում է Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի և Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում (ՇԱԳԱՄ)հասարակական կազմակերպության ղեկավարության և անդամների նկատմամբ վերջին օրերին  ակտիվացված քաղաքական հալածանքները: Ինչպես հայտնի դարձավ, վերջիններիս բնակարաններում տեղի են ունեցելխուզարկություններ, հարցաքննություններ և մեկ ձերբակալություն:
 
 
Ժիրայր Սեֆիլյանի անհիմն ձերբակալությունից հետո ակնհայտ է դարձել, որ ռեժիմը ամեն կերպ փորձում է շինծու քրեական գործ կառուցել՝ դրանում օգտագործելով պարտադրված, կեղծ ցուցմունքներ ևխուզարկությունների միջոցով փորձում է ինչ որ կերպ կորզել համապատասխան նյութեր: Հատկապես զայրացուցիչ է, որ խուզարկվել է նաև մեր կազմակերպության Բելգիայի մասնաճյուղի պատասխանատու, ՇԱԳԱՄ-իվարչության անդամ Գարիկ Խաչատրյանի հայրական տունը: Բնականաբար այնտեղ ոչինչ չի հայտնաբերվել: Նշենք, որ Գարիկ Խաչատրյանը Հայաստանում չի բնակվում: Նա ապրիլյան պատերազմից հետո երկու ամսովգտնվում էր Հայաստանում՝ քառօրյա պատերազմում զոհված հերոսների ընտանիքների համար մեր կազմակերպության կողմից հավաքված դրամական օգնությունը հասցեատերերին հատկացնելու նպատակով: Այդընթացքում նա նաև բազմաթիվ շփումներ է ունեցել ՇԱԳԱՄ-ի և Նոր Հայաստանի ղեկավարության հետ, որը և պատճառ է դարձել նրան նույնպես քաղաքական հալածանքների ենթարկելու:
 
 
Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպության բոլոր անդամների կողմից մեր զորակցությունն ենք հայտնում Նոր Հայաստանի և ՇԱԳԱՄ-ի խաղաղ քաղաքացիական նախաձեռնություններին: ՀՀիշխանություններից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին և դադարեցնել ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմաբ սանձազերծած քաղաքական հալածանքները:
 
Փարիզ, 04/07/2016
Հայկական Վերածնունդ համասփյուռքյան կազմակերպություն
Ծանոթագրություն՝ Հայկական Վերածնունդ համասփյուռքյան կազմակերպությունը ոչ մի առնչություն չունի Հայաստանում գործող նույնանուն կուսակցության հետ :
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական