Թուրքիան Ստամբուլի օդանավականի պայթյունն օգտագործում է ԻՊ-ի հետ կապը քողարկելու համար. Շահան Գանտահարյան (տեսանյութ)


Թուրքիան Ստամբուլի օդանավականի պայթյունն օգտագործում է ԻՊ-ի հետ կապը քողարկելու համար. Շահան Գանտահարյան (տեսանյութ)

  • 04-07-2016 19:40:18   | Հայաստան  |  Քաղաքական



Հերթական անգամ «Նոյյան Տապան»-ը տեսակապի միջոցով զրուցեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ Թուրքիայում տեղի ունեցած վերջին ահաբեկչությունների և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հաճախակի հանդիպումների մասին: 
 
Վերջինիս կարծիքով` Թուրքիան Ստամբուլի օդանավակայանում կատարված պայթյունն ակտիվորեն օգտագործում է միջազգային հանրության առջև ահաբեկչության թիրախ երևալու և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ ունեցած երկարատև համագործակցությունը քողարկելու համար:
Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումներին և Հայաստանում լայնորեն շրջանառվող այն կարծիքներին, թե քննարկվում է հայկական կողմի զիջումների գնալու հարցը` Շ. Գանատահարյանը հորդորեց հայկական վերլուծական դաշտին չհենվել ու չազդվել միակողմանի հայկական զիջումների մասին շրջանառվող լուրերից և հատուկ քարոզչական  քաղաքականությից, քանի որ  պաշտոնական Երևանի և Ստեփանակերտի հնչեցրած բանակցային ռազմավարության առանցքները հստակ են ու պարզ: 
 
«Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագրի հետ զրուցեց Էլիզա Զախարյանը:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական