Լոնդոնը կոչ է արել ընդլայնել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները


Լոնդոնը կոչ է արել ընդլայնել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները

  • 05-07-2016 11:22:26   | Մեծ Բրիտանիա  |  Միջազգային

Մեծ Բրիտանիայի խարհրդարանի պաշտպանության հանաձնաժողովը կոչ է արել կառավարությանն ընդլայնել ռուսական իշխանական կառույցների ներկայացուցիչների ցուցակը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվելու: korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին ասվում է հանձնաժողովի զեկույցում, որը հրապարակվել է հուլիսի 5-ին: 
 
Չնայած պատժամիջոցները զգալի տնտեսական վնաս են հասցրել Ռուսաստանին, «նրանք չեն նվազեցրել հետագա ռուսական ռազմական միջամտությունը»,- ասվում է զեկույցում: Նրանում նաև նշվում է, որ սահմանափակող միջոցառումները նվազագայուն ազդեցություն են ունեցել Ռուսաստանի ռազմական քաղաքականության վրա: 
Փաստաթղթում խորհուրդ է տրվում «խթանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թարմացմանը և վերանայել դրանց ընդլայնումը երկրի ղեկավար անձերի թվի ավելացման հաշվին»: Խորհրդարանականներն աջակցել են Մոսկվայի դեմ սահմանափակող միջոցառումների երկարացումը կապված Ուկրաինայի կոնֆլիկտի հետ: 
Ավելի վաղ, հուլիսի 1-ին, Եվրոպական միությունը երկրաձգել էր Ռուսաստանի նկատմամաբ կիրառվող պատժամիջոցները ևս կես տարի մինչև 2017 թվականի հունվարի 31-ը: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային