Ճապոնիայում շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում վեց մարդ է մահացել


Ճապոնիայում շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում վեց մարդ է մահացել

  • 05-07-2016 12:06:47   | Ճապոնիա  |  Հասարակություն

Ճապոնիայում ամենաքիչը 2847 մարդ է հոսպիտալացվել վերջին շաբաթվա ընթացքում կապված արևի ճառագայթների հետևանքով, ևս վեցը` մահացել են: korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդում է երկրի գլխավոր հրշեջ ծառայությունը, որն իրականցնում է նաև շտապ օգնության գործառույթներ: 
 
Գերատեսչության տվյալներով` բարձր ջերմության հետևանքով տուժածների թիվը երեք անգամով ավելացել է  հունիսի կեսերի համեմատությամբ: Ճապոնիայի հիվանդանոցներում ապրիլի վերջից արևի ճառագայթների պատճառով հոսպիտալացվել է շուրջ հազար մարդ: 
Անցյալ հանգստյան օրերի ընթացքում Ճապոնիայի ողջ տարածքում արձանագրվել է տաք եղանակ: Երկրի կենտրոնական շրջանների շարքերում ջերմաչափի սանդղակը ցերեկային ժամերին բարձրացել է 38 աստիճանից բարձր: 
Տեղի բժիշկ մասնագետները կոչ են անում մարդկանց արևի տակ երկար չմնալ, կրել գլխարկներ և հնարավորության սահմաններում շատ հեղուկ օգտագործել: 
Ճապոնիայի օդերևութաբանական ծառայությունները կանխատեսում են այս տարի անոմալ շոգ ամառ պայմանավորված Խաղաղ օվկիանոսից ներթափանցող կլիմայական երևույթների ազդեցությամբ: Սպասվում է, որ առավելագույն բարձր ջերմաստիճան արձանագրվելու է հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին: 
Նախորդ տարի Ճապոնիայում շոգի պատճառով զոհվել էր 100 մարդ, ևս 53-ը` հոսպիտալացվել էին:     
 
Նոյյան տապան  -   Հասարակություն