Դաղստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի տեղաբնիկները կապ ունեն Ստամբուլի ահաբեկչության հետ. Ռ. Էրդողան


Դաղստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի տեղաբնիկները կապ ունեն Ստամբուլի ահաբեկչության հետ. Ռ. Էրդողան

  • 05-07-2016 13:00:12   | Թուրքիա  |  Հասարակություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլի օդանավակայանում կատարված ահաբեկչության հետ հնարավոր առնչություն ունեցողների թվում կան ռուսական Դաղստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի բնիկներ:
tass.ru-ի փոխանցմամբ` Էրդողանը նշել է. «Վերջին ձերբակալությունների շրջանակներում կալանքի տակ գտնվում է 30 մարդ և այդ ձերբակալությունները կարող են լույս սփռել շատ բաների վրա: Դուք տեսնում եք, որ ձերբակալվածների թվում կան Դաղստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի բնկիկներ»: 
Թուրքիայի նախագահը նաև ավելացրել է, որ հետաքննությունն առաջվա պես վստահ է, որ ահաբեկչությունն իրականացրել է ծայրահեղական «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը. «Ամբողջը կատարվել է նրանց մեթոդներով»,- ասել է նա: 
Թուրքիայի իշխանությունները երկուշաբթի գիշերվանից մինչև երեքշաբթի մեղադրանք են առաջադրել 17 անձանց նկատմամբ Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչության հետաքննության շրջանակներում: Նրանց թվում կա 11 Ռուսաստանի քաղաքացի: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն