Հայաստանում սկսվել են ռուսական ռազմաբազայի դիպուկահարների դաշտային մարզումները


Հայաստանում սկսվել են ռուսական ռազմաբազայի դիպուկահարների դաշտային մարզումները

  • 05-07-2016 14:42:41   | Հայաստան  |  Քաղաքական
Հայաստանի բարձրլեռնային «Կամհուդ» զորավարժարանում սկսվել են ՌԴ հարավային ռազմական շրջանի ռուսական բազայի դիպուկահարների դաշտային նախապատրաստական աշխատանքները:
 
Ինչպես տեղեկացնում են  հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, պրակտիկ մարզումներին ներգրավված են 100-ից ավելի դիպուկահարներ: Հիմնական ուշադրությունը սևեռված է լինելու  զինծառայողների ուսուցմանը, տակտիկական և կրակային պատրաստությանը` հաշվի առնելով բարձրլեռնային «էքստրեմալ» պայմանները: Մարզումների հիմնական մասն անցկացվելու է երեկոյան ժամերին` գիշերային տեսողություն ապահովող սարքերի օգտագործմամբ:
 
Հատուկ ուսումնական կենտրոնում պատրաստություն անցած հրահանգիչները մարզումներ կանցկացնեն նորակոչիկների հետ` անհատական կանոնների և «Դրագունով» դիպուկահար հրացանով կարևոր նպատակակետեր ընտրելու ուղղությամբ:  
 
Դիպուկահարների պատրաստման պարապմունքները կավարտվեն մրցույթների անցկացմամբ, ինչպես նաև նորմատիվների հանձնմամբ:
Նոյյան տապան  -   Քաղաքական