Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց վարկանիշային մրցաշարում


Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց վարկանիշային մրցաշարում

  • 05-07-2016 14:56:29   | Հայաստան  |  Սպորտ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների համար անցկացվող Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում:
 
Հայ բռնցքամարտիկի մրցակիցը Իռլանդիայի ներկայացուցիչ Պետեր Ռայմոնդ Մոյլետեն էր, ում նկատմամբ Բաչկովն առավելության հասավ 3:0 հաշվով:
 
Հիշեցնենք, որ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (AIBA) հնարավորություն էր տվել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին մասնակցել Ռիոյի Օլիմպիական խաղերին: Նրանց վարկանիշային մրցաշարը անցկացվում է Կարակասում:
 
Մրցաշարը մեկնարկել է հուլիսի 3-ին և կավարտի 8-ին:
 
 
Լուսանկարը` AIBA.org-ի
 
ՀԱՕԿ լրատվության բաժին
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play