Չիլիում բախումներ են եղել ուսանողների և ոստիկանների միջև, կա 140 ձերբակալված


Չիլիում բախումներ են եղել ուսանողների և ոստիկանների միջև, կա 140 ձերբակալված

  • 06-07-2016 12:53:42   | Չիլի  |  Հասարակություն

Չիլի ուսանողների և դպրոցականների չհամաձայնեցված բողոքի ակցիան ավարտվել է ոստիկանության հետ բախումներով: tass.ru-ի փոխանցմամբ` տեղի իրավապահ մարմինները հաղորդել են, որ ձերբակալվել է 140 մարդ, այդ թվում 40 անչափահաս: 
 
Անկարգություններն սկսվել են այն բանից հետո, երբ ոստիկանությունը փակել է ցուցարարների ճանապարհը, որոնք փորձել են երթով շարժվել դեպի Կրթության նախարարություն: Ի պատասխան ոստիկաններին` դիմակավորված երիտասարդերի մի խումբ սկսել է քարեր և տարբեր այլ առարկաներ նետել ոստիկանների վրա: Վերջիններս ցուցարարներին ցրելու համար ստիպված են եղել ջրցաններ ու արցունքաբեր գազ օգտագործել: 
Ցուցարարները պահանջել են կրթական համակարգի լայնամասշտաբ բարեփոխումներ իրականացնել, ինչպես նաև կրթության նախարարին ստիպել հրաժարական տալու: 
2015 թվականի դեկտեմբերին Չիլիի կառավարությունն իրականացրել էր ուսանողների պահանջներից մեկը և երկար քննարկումներից հետո օրենք ընդունել անվճար բարձրագույն կրթության մասին: Նոր Նորմը սկսել է գործել այս ուսումնական տարվանից սկսած, սակայն Չիլիական համալսարանի ուսանողական ֆեդերացիայի տվյալներով` անվճար կրթություն ստանալու հնարավորություն ունեցել են շատ քիչ ուսանողներ: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն