Սեուլն ակտիվացնում է քարոզչական ալիքները Հյուսիսային Կորեայի սահմանին


Սեուլն ակտիվացնում է քարոզչական ալիքները Հյուսիսային Կորեայի սահմանին

  • 06-07-2016 13:59:55   | Կորեայի Հանր.  |  Միջազգային

Հարավկորեացի զինվորականները ծրագրում են ընդլայնել իրենց քարոզչական ալիքները Հյուսիսային Կորեայի դեմ` այդպիսով ավելացնելով բարձրախոսների թիվն ապառազմականացված գոտու ողջ երկայնքով: Interfax.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնել են սեուլյան ԶԼՄ-ները:
 
«Մենք շատ ջանքեր կգործադրենք, որպեսզի կոտրենք սահմանին հյուսիսային բանակի մարտական ոգին և տեղեկատվություն կտրամադրենք այնտեղ ժամանած քաղաքացիներին»,- ասել է հարավկորեացի ռազմական պաշտոնյան: 
Ներկա պահին Սեուլն օգտագործում է 17 բարձրախոսներ, որոնցով հյուսիսկորեական սահմանին է փոխանցում քարոզչական հաղորդագրություններ, նորություններ և կորեական փոփ երաժշտություն: 
ԶԼՄ-ները նշում են, որ Սեուլում Պաշտպանության նախարարությունը հրաժարվել էմեկնաբանել տվյալ տեղեկատվությունը: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play