Ադրբեջանական զինուժի գնդակոծության պատճառով միջպետական ավտոճանապարհը փակվել էր


Ադրբեջանական զինուժի գնդակոծության պատճառով միջպետական ավտոճանապարհը փակվել էր

  • 08-07-2016 15:55:21   | Տավուշի մարզ  |  Քաղաքական

«Առավոտ». Հուլիսի 8-ին առավոտյան ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակ է բացել Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա:
 
Այդ պատճառով նշված հատվածում երթեւեկը կատարվել է շրջանցիկ, Հարսնաքարով ձգվող ճանապարհով: Ոսկեպարի բնակիչները հայտնեցին, որ քիչ առաջ հիմնական, սահմանի երկայնքով ձգվող ավտոճանապարհով ավտոմեքենաների երթեւեկությունը վերականգնվել է:
 
Ոսկան Սարգսյան
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական