Վրաստանի Խորհրդարանի քաղաքական ուժերը փաստաթուղթ են ընդունել՝ ի աջակցություն ՆԱՏՕ-ում ներգրավվելուն


Վրաստանի Խորհրդարանի քաղաքական ուժերը փաստաթուղթ են ընդունել՝ ի աջակցություն ՆԱՏՕ-ում ներգրավվելուն

  • 08-07-2016 19:59:01   | Վրաստան  |  Քաղաքական

Վարշավայի գաաթաժողովի կապակցությամբ Վրաստանի Խորհրդարանի քաղաքական ուժերը փաստաթուղթ են ընդունել՝ ի աջակցություն ՆԱՏՕ-ում ներգրավվելուն: «Մեր երկիրը մասմաբ բռնագրավված է Ռուսաստանի կողմից՝ նրա կողմից վերահսկվող շրջանները ճանաչելով որպես անկախ պետություններ:
 
Ռուսական 25-ամյա ագրեսիայի և 2008թ.-ի միջամտության արդյունքում մենք ստացանք բռնի ուժով տեղափոխված հարյուր հազարավոր անձինք: Վրաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որը պարուրված է զինված կոնֆլիկտներով և տարածքային վեճերով: Մինչդեռ, մեր դիրքը լոգիստիկ և էներգետիկ միջանցքի տեսանկյունից Արևմուտքն Արևելքին կապող կարևոր դեր է խաղում: Մենք չենք վերահսկում մեր հարևանների գործողությունները, բայց մենք չպետք է լինենք այդ գործողությունների գերին: Որպես Վրաստանի քաղաքացիներ՝ մենք աջակցում ենք բարիդիացիական հարաբերությունների, ազատ առևտրի, խաղաղ ճանապարհով կոնֆլիկտների լուծման սկզբունքը: Բայց միաժամանակ մենք պատրաստ ենք պաշտպանելու Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Մենք լիովին աջակցություն և օգնություն ենք ակնկալում անդրատլանտյան հանրության մեր համագործակիցներից, որպեսզի Վրաստանը կարողանա լիարժեք ներգրավում իրականացնել Եվրամիությունում, ՆԱՏՕ-ում», -ասվում է հռչակագրում, որը ստոագրել են վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, Խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին, «Վրացական երազանք», «Վրաստանի Հանրապետական կուսակցություն», «Ազգային Ֆորում», «Վրաստանի Պահպանողական կուսակցություն», «Ազատ ժողովրդավարներ» և «Միացյալ Ազգային Շարժում» խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչները:
«Այս գագաթաժողովը հերթական անգամ վկան է հանդիսանում, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են, մենք 28 անդամները 29-ի դարձնելու ուղու վրա ենք: Չի փոխվում հիմնական սկզբունքը՝ յուրաքանչյուր երկիր իր սեփական ուղին, սեփական պաշտպանողական միություններն ընտրելու իրավունք ունի: Դա վերաբերում է Վրաստանին, Ուկրաինային և բոլոր մնացած երկրներին: Ուրիշ ոչ մեկն այստեղ ձայնի իրավունք չունի, և դա հիմնական սկզբունքն է: Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշակիացնում զարգացման իր ուղին: Մենք աշխատում ենք Վրաստանի և Ուկրաինայի հետ՝ որպես սերտ համագործակիցների: Մենք աջակցում ենք նրանց բարեփոխումները ՆԱՏՕ-ի չափանիշներին հասնելու համար», -հուլիսի 8-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ ընթացիկ տարում Վրաստանից արտահանվել է ռեկորդային քանակությամբ դեղձ՝ 2 603 տոննա, ինչը 6 անգամ շատ է, քան անցյալ տարի: «Երկրի ներքին շուկայում իրացվել է շուրջ 14 000 տոննա դեղձ, իսկ արտահանվել է 2 603 տոննա: Հիմնական երկրները, որոնք ընդունում են վրացական դեղձը, Ռուսաստանն է (69%), Ադրբեջանը (18%), Ղազախստանը (11%): Վրացական դեղձի արտահանումը նաև իրականացվում է Հայաստանում և Ուկրաինայում»:
 
http://armenian-community.ge/News/2026
Նոյյան տապան  -   Քաղաքական