Forbes-ը Քիմ Քարդաշյանին հայտարարել է բջջային մեծահարուստ


Forbes-ը Քիմ Քարդաշյանին հայտարարել է բջջային մեծահարուստ

  • 12-07-2016 12:37:11   | ԱՄՆ  |  Հասարակություն

Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը վիդեո խաղով վաստակել է 45 մլն դոլար, ինչի շնորհիվ Forbes ամսագիրը նրան հայտարարել է «բջջային մեծահարուստ»: 
 
korrespondent.net-ի փոխանցմամբ` ի լրումն բջջային խաղերի, նա նաև համարվում է հավելվածի և կայքի սեփականատեր: 
Ինչպես խոստովանել է Ք. Քարդաշյանը, վիդեո խաղերն իր համար «կյանքի նոր փուլ են» և ձեռք բերածով նա չի պատրաստվում սահմանափակվել: 
«Ինձ վիդեո խաղերը դուր են եկել դեռ փոքր տարիքից: Ինձ հետաքրքիր է իմանալ, թե արդյոք մարդիկ կցանկանան ընդօրինակել իմ կյանքը»,- ասել է նա շոուի ժամանակ:  
Հայազգի աստղը նաև նշել է, որ սկսելով իր խաղային բիզնեսը, նա բազմիցս հանդիպել է մարդկանց անհասկանալի արձագանքներին: 
«Երբ մարդիկ նայում են ինձ, նրանք մտածում են. «Ինչու է նա մուտք գործում տեխնոլոգիաների աշխարհ, դա նրա տարածքը չէ. Վերադարձիր ռեալիթի շոու»,- ընդգծել է Ք. Քարդաշյանը` հավելելով, որ այնուամենայնիվ, մտադիր է ավելի զարգացնել իր գործը, որը համարում է շատ հետաքրքիր: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն