Ճապոնիայում հորդառատ անձրևների պատճառով տարհանում են 60 հազար մարդու


Ճապոնիայում հորդառատ անձրևների պատճառով տարհանում են 60 հազար մարդու

  • 13-07-2016 11:36:15   | Ճապոնիա  |  Հասարակություն

Ճապոնիայի իշխանությունները խորհուրդ են տալիս Կումամոտո, Յամագուտի, Նագասակի և Ֆուկուոկա թաղամասերից տարհանել  66,5 հազար մարդու: korrespondent.net-ի փոխանցմամբ` նմանատիպ միջոցառումները ձեռնարկվել են հորդառատ անձրևների պատճառով, որոնք վրա են հասել Ճապոնիայի հարավ-արևմուտքին: 
 
Աղբյուրի տեղեկացմամբ` Ցուսիմա կղզում 48 ժամերի ընթացքում 300 միլիմետր անձրև է տեղացել:  Օդերևութաբանների գնահատմամբ` նման ուժգնությամբ անձրևներ այդ վայրում լինում են ոչ ավել, քան մեկ անգամ 50 տարվա ընթացքում:
Կումամոտո թաղամասում, որտեղ ընդերքը թուլացել է ապրիլին տեղի ունեցած 6 և 7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի պատճառով, սողանքների հնարավոր վտանգի հետևանքով հայտարարվել է 55 հազար մարդու տարհանելու մասին, իսկ Յամագուտի թաղամասում ջրի մակարդակը գետերում հասել է ճգնաժամային կետին: Այստեղ խորհուրդ է տրվել տարահանել 10,5 հազար մարդու: 
Օդերևութաբանները կարծում են, որ առաջիկա օրերի ընթացքում Կյուսյու կղզում տեղումների քանակը կհասնի  մինչև 250 միլիմետրի և զգուշացնում են ջրհեղեղների և սողանքների վտանգի մասին:    
 
Նոյյան տապան  -   Հասարակություն