Հուլիսի 12-ի լույս 13-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է 26 անգամ


Հուլիսի 12-ի լույս 13-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է 26 անգամ

  • 13-07-2016 10:39:18   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Հուլիսի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է 26 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 250 կրակոց, իսկ հյուսիս-արևելյան (Մարտակերտ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ (2 արկ):
 
ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են՝ ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական