Օգոստոսի 8-ին Բաքվում նախատեսված է Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հադիպումը


Օգոստոսի 8-ին Բաքվում նախատեսված է Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հադիպումը

  • 13-07-2016 12:10:18   | Ադրբեջան  |  Միջազգային

Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հադիպումը նախատեսված է օգոստոսի 8-ին Բաքվում: tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է իրանական արտգործնախարարության ղեկավարի տեղակալ Իբրահիմ Ռահիմպուրը: 
 
Նախօրեին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքու կատարած այի ընթացքում հաստատել է վերոնշյալ երեք երկրների նախագահների հանդիպման մասին լուրը` հաղորդելով, որ նմանատիպ գագաթնաժողով սպասվում է մոտ ժամանակներս: 
Իրանի փոխարտգործնախարարը նաև հայտարարել է, որ իրանական պատվիրակությունը բարձր մակարդակով շուտով ժամանելու է Մոսկվա առևտրատնտեսական համագործակցության ուղղությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար: 
Նախատեսված է ամենատարբեր հարցերի քննարկում ինչպիսիք են առևտրի, բանկային համակարգի, տեխնոլոգիական և անվտանգության հետ կապված հարցերը: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային