Մեքսիկական Կանկուն քաղաքի բանտից փախուստի են դիմել 11 կալանավորներ


Մեքսիկական Կանկուն քաղաքի բանտից փախուստի են դիմել 11 կալանավորներ

  • 13-07-2016 12:16:43   | Մեքսիկա  |  Հասարակություն

Առնվազն 11 բանտարկյալ է փախուստի դիմել մեքսիկական Կանկուն քաղաքի բանտից: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն, հղում կատարելով El Sol de Mexico-ին: Աղբյուրի հաղորդմամբ բոլոր փախուստի դիմածները եղել են նույն վտանգավոր հանցավոր խմբավորման անդամներից:

Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի, տեղական ժամանակով ժամը 21:00-ին, երբ կալանավորներին հաջովել է պահակներից մեկին կապել և փախուստի դիմել: Կալանավորներից երկուսը փախել են տաքսիով: Այս պահին տեղական իշխանությունները կատարում են որոնման աշխատանքներ փախուստի դիմածներին գտնելու համար: 
Նշենք, որ փախուստի նմանատիպ առավել հայտնի ևս մեկ դեպք գրանցվել է նախորդ տարի, երբ մեքսիկական բանտերից մեկից փախուստի էր դիմել նարկոբարոն Խոակին Գուսմանը, ով առավել հայտնի է «Թզուկ» մականվամբ: Նրա փախուստը իրականացնելու համար 1.5 կիլոմետր երկարությամբ և 10 մետր խորությամբ թունել էր փորվել: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն