Ըստ ճշտված տվյալների, Մոսկվայի մետրոյում պայթյունների<br /> հետեւանքով վիրավորների թվում են երեք հայազգիներ<br />


Ըստ ճշտված տվյալների, Մոսկվայի մետրոյում պայթյունների
հետեւանքով վիրավորների թվում են երեք հայազգիներ

  • 02-04-2010 21:00:00   | Ռուսաստան  |  Հասարակություն
ՄՈՍԿՎԱ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ըստ ՌԴ-ի առողջապահության նախարարության ապրիլի 2-ին հրապարակած տվյալների, Մոսկվայի մետրոյի «Լուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում մարտի 29-ի պայթյունների հետեւանքով վիրավորվածներից 84-ը դեռեւս տարբեր հիվանդանոցներում են: Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 12-ինը` ծանր, 29-ինը` միջին ծանրության, 41-ինը` բավարար: Վիրավորների թվում են երեք հայազգիներ. ի լրումն 18-ամյա Հասմիկ Ժորայի Մարտիրոսյանի եւ 55-ամյա Աննա Հովհանննեսի Փորքաշյանի, որոնց մասին տեղեկությունը հրապարակվել էր պայթունից ժամեր անց, հայտնի դարձավ նաեւ հիվանդանոցում գտնվող 53-ամյա Սերգեյ Ասքանազի Պողոսյանի մասին: Երկու պայթյունների հետեւանքով զոհվածերի թիվը հասել է 40-ի. ապրիլի 2-ին հիվանդանոցում մահացել է 51-ամյա, ազգությամբ ռուս, տղամարդ: Հիշեցնենք, որ զոհերի թվում է նաեւ ՌԴ-ի քաղաքացի, 17-ամյա հայազգի Վալենտինա Հովհաննեսի Եղիազարյանը, ով ստացած վերքերից մահացել է հիվանդանոցում: Պայթյունների կապակցությամբ հարուցված է քրեական գործ ՌԴ-ի քրեական օրենսգրքի 205-րդ`«Ահաբեկչություն» հոդվածով: Պայթյունները, ըստ նախնական վարկածի, իրականացրել են երկու մահապարտ կին ահաբեկիչներ, որոնց ինքնությունը պարզված է: Ըստ ռուսական աղբյուրների, նրանք Ռուսաստանի հատուկ ծառայությունների եւ իրավապահների կողմից վերջին շրջանում սպանված դաղստանցի գրոհայինների այրիներ են:
Նոյյան տապան  -   Հասարակություն