ԻՊ-ն հաստատել է իր ղեկավարներից մեկի՝ Ումար աշ-Շիշանի մահվան մասին լուրը


ԻՊ-ն հաստատել է իր ղեկավարներից մեկի՝ Ումար աշ-Շիշանի մահվան մասին լուրը

  • 14-07-2016 14:46:00   | Իրաք  |  Հասարակություն

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը, որը առավել հայտնի է Ումար աշ-Շիշան անունով, ոչնչացվել է Իրաքի Էշ-Շիրքատ քաղաքում ընթացող զինված գործողությունների ժամանակ:
Այս մասին տեղելացնում tass.ru-ն, որպես աղբյուր նշելով ԻՊ-ի հետ համագործակցող «Al Arabiya» հեռուստաալիքին:
 
Ավելի վաղ, Պենտագոնի հաղորդմամբ, վրացական ծագմամբ առաջնորդը զոհվել էր 2016 թվականի մարտին Սիրիայի հյուսիս-արևելյան տարածաշրջանում՝ օդային հարվածից, որը հասցվել էր Էշ-Շադդադ քաղաքին: Վերջինս գտնվում է զինյալների կառավարման կենտրոնից 60կմ հեռավորության վրա:
Ավելի ուշ, հունիսի 10-ին «As-Sumaria» հեռուստաալիքը հաղորդել է, որ օդային հարվածի հետևանքով Ումար աշ-Շիշանի գլխավորած ահաբեկչական պատվիրակության մի շարք անդամներ վիրավորվել են Իրանի, Թուրքիայի և ալ-Բաղդադի սահմանագծին մոտ գտնվող տարածքում: 
Տեղեկացնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները դեռևս չեն կարողանում հաստատել դեպքի հանգամանքները:
Նոյյան տապան  -   Հասարակություն