Stratfor. «Ադրբեջանը հազիվ թե հանդուրժի անարդյունք բանակցությունների ևս մեկ փուլ»


Stratfor. «Ադրբեջանը հազիվ թե հանդուրժի անարդյունք բանակցությունների ևս մեկ փուլ»

  • 14-07-2016 18:11:18   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցությունները շարունակվում են ողջ թափով, արձանագրում են ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի մասնագետները`
 
մատնանշելով այն լավատեսական հայտարարությունները, որ այս շաբաթ Բաքվում հնչեցրեցին Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները: «Դա իհարկե լավ նախանշան է, սակայն մանրամասների և գործողությունների բացակայության պայմաններում խնդրի երկարաժամկետ լուծման հեռանկարների հանդեպ թերահավատությունն արդարացված է», – նշում են ամերիկացի փորձագետները Stratfor-ի կայքում զետեղված հոդվածում` մեկ անգամ ևս ընդգծելով, որ տարիներ շարունակ փակուղում գտնվող բանակցությունները ակտիվացան ապրիլյան պատերազմից հետո: «Ապրիլի սկզբին տեղի ունեցած իրադարձություններից հետո ռազմի դաշտում իրադրությունը բավական հանգիստ է: Դիվանագիտական ասպարեզում, սակայն, ակտիվ զարգացումներ են: Ճիշտ է, Ադրբեջանը, որ բավարարված չէր 1994 թվականին կնքված հրադադարի պայմաններից, չկարողացավ [ապրիլին] լուրջ տարածքային ձեռքբերումների հասնել, բայց և այնպես նրան հաջողվեց Հայաստանին հանկարծակիի բերել և նոր լիցք հաղորդել բանակցություններին», – նշում են փորձագետները` նկատելով, որ բանակցային գործընթացի ամենատեսանելի արդյունքը Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի ամենամսյա հանդիպումներն են:
 
Նյութի մանրամասները «Ազատություն» ռադիոկայանի կայքում ։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը