Իրանի իշխանությունները միջոցներ են ձեռք առնում Ուրմիա լիճը ցամաքելուց փրկելու համար


Իրանի իշխանությունները միջոցներ են ձեռք առնում Ուրմիա լիճը ցամաքելուց փրկելու համար

  • 14-07-2016 19:35:05   | Իրան  |  Հասարակություն

Իրանի իշխանությունները միջոցառումներ են մշակել Ուրմիա լիճը ցամաքելուց փրկելու համար: tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է Mehr գործակալությունը:
 
Ենթադրվում է, որ այս տարվա վերջին ամիսների ընթացքում կհաջողվի գործը տեղի շարժել և վերակենդանացնել բնության եզակի այդ օբյեկտը: 
Ուրմիա լճի փրկման շտաբի պետի տեղակալ Ֆարհադ Սարհոշը էկոլոգիական  աղետի վայր կատարած այցվի ընթացքում հայտարարել է, որ որոշում է կայացվել լիճը լցնել Թավրիզ և Ուրմիա քաղաքների ֆիլտրացում անցած կոյուղաջրերով, ինչպես նաև ստորգետնյա ջրերի ինքնակամ օգտագործման արգելքի և գետերի հուների մաքրման հաշվին: 
Նրա խոսքերով` դա թույլ կտա լճում բարձրացնել ջրի մակարդակը 50 մլն խորանարդ մետրով. «2021 թվականի ջրի մակարդակը պետք է գերազանցի 300մլն խորանարդ մետրը»:
Սարհոշի փոխանցմամբ` լճի փրկման ուղղությամբ նախատեսված աշխատանքների հիմնական մասը պետք է սկսվի այս տարվա հոկտեմբերին, ինչը հնարավորություն կտա բարձրացնելու ջրի մակարդակը:
 «Որոշումը պետք է բարերար ազդեցություն ունենա և գյուղատնտեսական հողերի ոռոգման նոր և ավելի տնտեսող եղանակներին անցումը կարող է հանգեցնել թանկարժեք ջրի պաշարների ծախսերի կրճատման»,- ընդգծել է նա:  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն