Ֆրանսիայում եռօրյա սուգ է հայտարարվել` ի հիշատակ Նիսում կատարված ահաբեկչության զոհերի


Ֆրանսիայում եռօրյա սուգ է հայտարարվել` ի հիշատակ Նիսում կատարված ահաբեկչության զոհերի

  • 15-07-2016 16:15:13   | Ֆրանսիա  |  Հասարակություն

Ֆրանսիայում եռօրյա սուգ է հայտարարվել` ի հիշատակ Նիսա քաղաքում կատարված ահաբեկչության զոհերի: korrespondent.net-ի փոխանցմամբ` սուգը ձգվելու է շաբաթ օրվանից մինչև երկուշաբթի:
 
Վարչապետ Մանուել Վալսը հաղորդել է, որ այսօրվանից սկսած և եռօրյա սգրի օրերին կիջեցվեն բոլոր դրոշները: Նա նաև հայտարարել է, որ երկրում անվտանգության ապահովման համար կներգրավվեն լրացուցիչ ստորաբաժանումներ, այդ թվում պահեստազորայիններ: 
Վարչապետը հստակեցրել է, որ երկրում արտակարգ դրության ռեժիմը մինչև երեք ամիս երկարաձգելու օրինագիծը վերանայվելու է հաջորդ երեքշաբթի կայանալիք նախարարների խորհրդի նիստի ընթացքում, որպեսզի խորհրդարանը կարողանա այն ընդունել չորեքշաբթի-հինգշաթի օրերին: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն