«Եթե լինի գրոհ, ապա այն նոր անպատիժ Մարտի 1-ով չի ավարտվելու, եւ Պայքարը չի դադարելու». Գարեգին Չուգասզյան


«Եթե լինի գրոհ, ապա այն նոր անպատիժ Մարտի 1-ով չի ավարտվելու, եւ Պայքարը չի դադարելու». Գարեգին Չուգասզյան

  • 18-07-2016 13:31:22   | Հայաստան  |  Քաղաքական

Գարեգին Չուգասզյանն իր ֆեյսբուքյան էջում  երեկ հայտարարություն է տարածել  «ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՅՍՕՐՎԱ «ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻՆ»»  վերնագրով.
 
«Ես ճակատագրից շնորհակալ եմ, որ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի ապագայի համար այսքան վճռորոշ ժամանակաշրջանում պատիվ ունեմ ճանաչելու եւ ընկերը լինելու Ժիրայր Սեֆիլյանի եւ Սասնա Ծռեր ջոկատի բոլոր ապստամբ տղաների …
 
Լիազորված եմ զգուշացնել երկրի այսօվա «կառավարիչներին», որ եթե լինի գրոհ, ապա այն նոր անպատիժ Մարտի 1-ով չի ավարտվելու, եւ Պայքարը չի դադարելու: Իշխանությունների համար անցնցում հեռացման հնարավորությունների պատուհանը ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ կփակվի եւ իրենք ստիպված են լինելու գործ ունենալ համազգային ամենօրյա պայքարի այլ տրամաբանության հետ, որը նման է լինելու ֆրանսիական Դիմադրության շարժման ազատագրական պայքարին…»:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական