ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն առաջարկել է բանակցային խումբ ստեղծել


ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն առաջարկել է բանակցային խումբ ստեղծել

  • 18-07-2016 14:58:01   | Հայաստան  |  Հասարակություն

ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի կոչը.
 
Բոլորիս համար անսահման ցավ է, որ միջադեպի հետևանքով արդեն իսկ կան զոհ և վիրավորներ, այսինքն՝ մենք գործ ունենք իրական ողբերգության հետ, ինչն անհապաղ պետք է կանգնեցնել: Հայկական Վերածնունդը՝ ի դեմս իմ գործընկերներ Հեղինե Բիշարյանի և Մհեր Շահգելդյանի, հայտնել է իր դիրքորոշումը, և  միանալով նրանց՝ ես առաջարկում եմ մեկ քայլ առաջ գնալ և նախաձեռնել բանակցություններ, եթե կուզեք՝ նաև երկխոսություն, որը հնարավորություն կտա լիցքաթափել գերլարված իրավիճակը և ապահովել խաղաղ հանգուցալուծում:
 
Հենց դա է պատճառը, որ ես, բոլոր գործերս մի կողմ թողնելով, Գյումրիից անհապաղ վերադարձել եմ Երևան: Որպես պատգամավոր՝ ես իմ պատրաստակամությունն եմ հայտնում նախաձեռնել և ակտիվորեն մասնակցել բանակցություններին համապատասխան կողմերի միջև, ավելին, հայտնի է, որ  Էրեբունու ՊՊԾ-ն գրոհի մասնակիցներից մեկը՝ գյումրեցի, Գյումրու, Շիրակի մարզի «Հիմնադիր խորհրդարանի» պատասխանատու Արամ Հակոբյանն է, ուստի,   ես՝ լինելով գյումրեցի և ճանաչելով Արամ Հակոբյանին, երևի թե կարող եմ օգտակար լինել բանակցային գործընթացին: Ելնելով վերոգրյալից՝ կոչ եմ անում իմ գործընկեր պատգամավորներին ստեղծել ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված բանակցային խումբ:
 
«Հայկական վերածնունդ» կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի կոչը
Նոյյան տապան  -   Հասարակություն