Խորենացի փողոցից 9 քաղաքացի է բերման ենթարկվել


Խորենացի փողոցից 9 քաղաքացի է բերման ենթարկվել

  • 18-07-2016 16:10:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վերջին մեկուկես ժամվա ընթացքում Խորենացու փողոցից 9 քաղաքացիների բերման ենթարկեցին: Նրանցից 3-ը երիտասարդ աղջիկներ էին, ովքեր նկարում էին պաստառ, որի վրա գրված էր «Այլ ելք չկա»: Ոստիկանները եկան, դիտեցին, հետո բերման ենթարկեցին, առանց որևէ հիմնավորման և պատճառ նշելու:
 
Ավելի ուշ ևս 3 անձանց բերման ենթարկեցին, նրանից մեկը «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանն է, ում երկու աղջիկներին արդեն բերման էին ենթարկել, քաղաքացիական ակտիվիստ Անտոն Իվչենկոն, ով ձեռնափայտերով էր և դժվար էր տեղաշարժվում, բերման ենթարկվեց նաև «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը: Եվս երկու աղջկա և տարեց կնոջ ավելի ուշ բերման ենթարկեցին, նրանք շարունակում էին պատրաստել այդ պաստառը, որի վրա գրված էր «Այլ ելք չկա»:
 
Խորենացի փողոցը շարունակում է փակ մնալ, ՊՊԾ գնդի տարածքում որևէ շարժ չի նկատվում: Եթե երեկ զրահամեքենաներ տարբեր ոստիկանական մեքենաներ էին տեղաշարժվում, ապա այսօր դա էլ չկա:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը