Թուրքիան Եվրամիություն չի մտնի մահապատժով. պաշտոնական Բեռլին


Թուրքիան Եվրամիություն չի մտնի մահապատժով. պաշտոնական Բեռլին

  • 18-07-2016 16:31:31   | Գերմանիա  |  Միջազգային

Եվրամիության կազմ Թուրքիայի մուտք գործելու հարցն ինքնաբերաբար կփակվի, եթե Անկարան նորից վերականգնի մահապատիժը: korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Գերմիանիայի կանցլեր Անգելա Մերկելի մամլո քարտուղար Շտեֆան Զայբերտը: 
 
«Գերմանիայի և Եվրամիության դիրքորոշումը միասնական է, մենք կտրականապես դեմ ենք պատժի բարձրագույն ձևի կիրառմանը»,- հայտարարել է նա: Շ. Զայբերտը քննադատելով Թուրքիայում մահապատժի ներդրման հարցը, որն այժմ քննարկվում է երկրի իշխանությունների կողմից, ինչպես նաև Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տուրբերն Յագլանդը: 
Վերջինս նաև հիշեցրել է, որ Անկարան վավերացրել է Եվրոպայի խորհրդի երկու զեկույցները, որոնց համաձայն` մահապատժի ներդրումը չի թույլատրվում և ոչ մի պարագայում: 
Նշենք, որ հուլիսի 15-ին թուրք զինվորականների մի խումբ փորձել էր հեղաշրջում իրականացնել: Անկարայի և Ստամբուլի փողոցներ էին դուրս բերվել  ռազմական տեխնիկա: Ապստամբները փորձել են գրավել առանցքային կառավարական օբյեկտները: 
Թուրքական իշխանություններին հաջողվել էր վերականգնել ամբողջական վերահսկողությունը երկրում: Հեղաշրջման փորձի ընթացքում զոհվել էր 200-ից ավելի մարդ: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play