Առաջին անգամ «Մարաթուկ»-ի կրտսեր սաները ելույթ ունեցան մեծ բեմում (տեսանյութ)


Առաջին անգամ «Մարաթուկ»-ի կրտսեր սաները ելույթ ունեցան մեծ բեմում (տեսանյութ)

  • 19-07-2016 18:16:02   | Հայաստան  |  Հասարակություն



Օրերս Երևանում կայացավ Մկրտիչ (Մգրո) Սարգսյանի անվան ազգագրական երգի ու պարի համույթի հերթական հաշվետու համերգը, որի շրջանակներում առաջին անգամ մեծ բեմում ելույթ ունեցան նաև «Մարաթուկ»-ի կրտսեր սաները:  Ազգագրական և ռազմահայրենասիրական երգերի բազմազանությամբ հարուստ ծրագրով հանդիսատեսին ներկայացած մարաթուկցիներն իրենց տպավորիչ ելույթներով ևս մեկ անգամ փաստեցին, որ «Մարաթուկ»-ն արժանապատվորեն է շարունակում Մկրտիչ Սարգսյանի թողած հայրենասիրական գործը: 
 
«Մարաթուկ» ազգագրական երգ ու պարի համույթի տնօրեն, «Մարաթուկ» մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հասմիկ Բաղդասարյանի խոսքերով` փոքրիկ մարաթուկցիների խումբը վկայում է այն մասին, որ ազգագրական երգ ու պարի ոգին սահմաններ չի ճանաչում,ավելին` հենց վաղ տարիքից է անհրաժեշտ մատաղ սերնդին դաստիարակել ազգանվեր և հայրենասիրական գաղափարներով:
Հաշվետու համերգի ընթացքում «Մարաթուկ»- ի ղեկավար կազմը հատուկ շնորհակալագրեր հանձնեց փոքրիկ սաների ծնողներին, տատիկներին ու պապիկներին, ովքեր անտրտունջ կերպով իրենց երեխաներին ուղեկցում են «Մարաթուկ»` այդ կերպ խրախուսելով վերջիններիս մեջ հայրենասիրության ամրապնդմանը: 
Հասմիկ Բաղդասարյանի փոխանցմամբ` «Մարաթուկ»-ի երևանյան համերգին շուտով կհաջորդեն սահմանամերձ շրջաններում կայանալիք մարզային համերգները: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Տեսանյութը և լուսանկարները` «Նոյյան Տապան»-ի  
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play