Ադրբեջանական ANS հեռուստաալիքի ղեկավարությունը ձերբակալվել է Գյուլենի մամուլի ասուլիսի մասին պատմող անոնսը հեռարձակելու համար


Ադրբեջանական ANS հեռուստաալիքի ղեկավարությունը ձերբակալվել է Գյուլենի մամուլի ասուլիսի մասին պատմող անոնսը հեռարձակելու համար

  • 19-07-2016 11:51:14   | Ադրբեջան  |  Քաղաքական

Ձերբակալվել են ադրբեջանական ANS ընկերությունների խմբի նախագահ Վախիդ Մուստաֆաևը և ANS հեռուստաալիքի փոխնախագահ Միրշախին Աղաևը` հանրապետության Գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների վարչությունում ցուցմունք տալու նպատակով:
 
Լրագրողներին ձերբակալել են այս գիշեր: Այս տեղեկությունը հաստատել են հեռուստաընկերության աշխատակիցները: Ձերբակալվածների հեռախոսները չեն պատասխանում:
Մի քանի ժամ առաջ ՆԳՆ ոստիկանության Սաբայիլի վարչության և Գլխավոր դատախազության աշխատակիցնեը կնքել են ANS հեռուստաընկերության խմբագրությունը: Հեռուստաընկերության ղեկավարության հանդեպ հարուցվել է քրեական գործ «ահաբեկչության քարոզչություն» հոդվածով:
 
Իսկ խնդիրը հետևյալն է: Երեկ երեկոյան Գլխավոր դատախազության ներկայացմամբ Հեռուստառադիոհեռարձակման ազգային խորհուրդը դադարեցրել է ANS հեռուստաընկերության ռադիո- և հեռուստահեռարձակումը: Խորհրդի տարածած հաղորդագրության համաձայն` հեռուստաընկերության ժամանակավոր փակման պատճառը ԱՄՆ-ում գտնվող Ֆեթհուլլահ Գյուլենի հետ հարցազրույցի հեռարձակումը կանխելն է:
 
Հեռարձակման դադարեցման որոշումը կայացրել է Կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարարությունը:
Նշենք, որ ԱՄՆ-ում ANS-ի հատուկ թղթակից Գանիրա Ատաշևան նախօրեի առավոտյան տարածել էր Ֆեթհուլլահ Գյուլենի հետ հարցազրույցի մասին պատմող անոնս: Համաշխարհային բազմաթիվ ԶԼՄ-ներ հետ միասին լրագրողը մասնակցել էր թուրք վտարանդիի մամուլի ասուլիսին:
Նոյյան տապան  -   Քաղաքական