Ալիևը սահմանադրական փոփոխություններ է նախաձեռնում. Ադրբեջանի նախագահը կկառավարի 7 տարի


Ալիևը սահմանադրական փոփոխություններ է նախաձեռնում. Ադրբեջանի նախագահը կկառավարի 7 տարի

  • 19-07-2016 11:55:52   | Ադրբեջան  |  Քաղաքական

 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հուլիսի 18-ին դիմել է Սահմանադրական դատարան երկրի հիմնարար փաստաթղթում փոփոխություններ կատարելու նպատակով հանրաքվեի կազմակերպման վերաբերյալ եզրակացություն ստանալու համար: Փոփոխությունները ուղղված են նախագահի լիազորությունների ընդլայնմանը: 
 
Ինչպես հաղորդում է «Թուրան»-ը, փաստաթուղթը նախատեսում է Ադրբեջանում առաջին փոխնախագահի եւ փոխնախագահների ինստիտուտի հաստատում:
 
Ադրբեջանում գործող օրենսդրության համաձայն երկրի վարչապետը հաստատվում է խորհրդարանի կողմից, իսկ փոփոխությունների ընդունման դեպքում փոխնախագահին նշանակում է անձամբ պետության ղեկավարն առանց որեւէ համաձայնեցման:
 
Բացի այդ, առաջարկվում է նախագահի լիազորությունների ժամկետը 5 տարուց երկարացնել 7 տարի: Նախագահին լիազորություն է տրվում պետության ղեկավարի արտահերթ ընտրություններ հայտարարել:
 
Նշվում է, որ եթե Ադրբեջանի Սահմանադրական դատարանը դրական եզրակացություն տա, փաստաթուղթը կդրվի հանրաքվեի:
 
Նախորդ տարիներին կատարած սահմանադրական փոփոխություններով Իլհամ Ալիեւին հաջողվել է նախագահի պաշտոնում իր համար անսահմանափակ «ընտրվելու» հնարավարություն ապահովել:
Նոյյան տապան  -   Քաղաքական