Երկրում առկա բևեռացումը չի կարող ագրեսիա չծնել.Կարինե Դանեիլյան (Տեսանյութ)


Երկրում առկա բևեռացումը չի կարող ագրեսիա չծնել.Կարինե Դանեիլյան (Տեսանյութ)

  • 22-07-2016 18:32:27   | Հայաստան  |  Հարցազրույցներ



Դժգոհության ընդհանուր մակարդակը երկրում բարձր է, դրա մասին են վկայում նաև արտագաղթի տեմպերը, և հասկանալի է, որ անընդհատ նման պոռթկումներ են լինելու: Խորենացի փողոցում Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանեիլյանը: Նա նշեց, որ չնայած զինված ընդհարումն իր համար ընդունելի չէ, բայց դասեր պետք է քաղենք այս վիճակից, հասկանանք՝ երկրում շատ լուրջ հիմնախնդիրներ կան:

 

Ինչ վերաբերում է իշխանությունների պահվածքին՝ նա նշում է, որ շատ ավելի ակտիվ պետք է դրսևորվեր իշխանությունը: «Եթե ես լինեի իշխանության մեջ, կընդունեի իմ սխալները, որոնք բերում են այս իրավիճակին: Այս բևեռացումը, որ երկրում ձևավորվել է, չի կարող ագրեսիա չծնել: Մարդկանց մի մասը հուսալքված երկիրը թողնում ու հեռանում է, մյուս մասը նման քայլեր է ձեռնարկում: Եթե քաղաքական ու բիզնես էլիտան սերտաճած են, ուրեմն հասկանալի է, որ երկիրը չի կարող զարգանալ: Այսպիսի հարցեր լիքը հավաքվել են երկրում»,- ասաց նա:

 

Հարցին, թե ի՞նչ քայլեր պետք է անի այս վիճակում իշխանությունը, Դանիելյանը նշեց, որ ճիշտ կլինի, եթե իշխանությունները խորհուրդ ձևավորեն այն մարդկանցից, որոնք քննադատությամբ են աչքի ընկել և ունեն լուծումներ: Բայց պարտադիր չէ, որ այն ընդդիմությունից բաղկացած լինի, մտավորականներ կարող են դրանում ընդգրկվել:

 

«Անվստահության մթնոլորտը երկրում շատ մեծ է, և առաջին քայլերը պետք է ուղղվեն վստահության մթնոլորտ ձևավորելուն»,- հավելեց նա:

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play